HAYWEB.RU
» » » CNN On The Road Armenia
» » » CNN On The Road Armenia

    CNN On The Road Armenia

    Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին ` ներկայացնելով On The Road. Armenia խորագրով ռեպորտաժը:
    Հեղինակը նշում է, որ «իրենք ուղևորվում են հնագույն մի երկիր, որը շատերն են հայրենիք անվանում, սակայն քչերը` տուն»:

    «Հնամենի այս երկիրն անցել է ժամանակի քննությունը` առ այսօր զարմացնելով աշխարհին իր գանձերով: Ցամաքով շրջափակված ազգը հպարտանում է իր պատմությամբ»,- սկսում է իր խոսքը հեղինակը:

    Ռեպորտաժի սկզբում պատմվում է մայրաքաղաք Երևանի մասին. հեղինակը նկատում է, որ «23 տարվա անկախության պատմություն ունեցող փոքրիկ այս քաղաքը նոր է սկսել մոռացության մատնել իր խորհրդային անցյալը»:

    Երևանաբնակ երիտասարդության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար ներկայացվում է "ԷՕՆ հակասրճարան"-ը, որտեղ հիմնականում շաբաթ երեկոյան հավաքվում են լայն աշխարհայացքի տեր ուսանողները` միմյանց հետ շփվելու, զվարճանալու ու հանգստանալու համար:

    Այնուհետև անդրադարձ է կատարվում TUMO տեխնոլոգիական կենտրոնին, որը, ըստ հեղինակի, «հեղափոխական մի դպրոց էր, որն ամբողջությամբ տակնուվրա արեց Հայաստանի կրթական համակարգը»:

    Նա նկատում է, որ «բնական պաշարներից զուրկ և տնտեսական դժվարություններ ունեցող երկիրը կարող է իր զարգացման հույսը դնել ուղեղների վրա, իսկ այդ հարցում TUMO-ի ունեցած ներդրումը շատ մեծ է»:

    Հեղինակն այցելում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ընդգծելով, որ «Հայաստանի հոգին հասկանալու համար պետք է նախևառաջ այստեղ գալ»:

    Նա ներկայացնում է մի շարք ուշագրավ պատմական փաստեր Հայաստանի վերաբերյալ` հիշեցնելով, որ «հայերն առաջինն են աշխարհում քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն»: Հեղինակը նկատում է, որ «դարեր շարունակ հայ ժողովրդին համախմբող ուժը հենց եկեղեցին է եղել»: Նա նաև պատմում է 13-րդ դարի ճարտարապետական հրաշք` Գեղարդի վանական համալիրի մասին:

    Ռեպորտաժի պատրաստման ընթացքում հեղինակը պատմում է նաև ավանդական հայկական «նախաճաշ» խաշի մասին` հնարավորություն ունենալով անձամբ փորձել այդ կերակրատեսակը: Ի դեպ, հեղինակը խաշը ճաշակում է ArmComedy երգիծական հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հետ: Վերջինի խոսքերով, «խաշ ուտելն իսկական ծիսակարգ է»:

    Հեղինակը եզրափակում է իր ռեպորտաժը` ընդգծելով, որ «Հայաստանում աշխատելու ընթացքում իրեն հանդիպած, գրեթե, յուրաքանչյուր մարդը ունեցել է մեծ սիրտ ու շատ հյուրընկալ վերաբերմունք է ցուցաբերել»:
    (Ըստ tert am նյութի)

    Похожие новости
  • Inga & Anush Arshakyan - Aprelu April
  • Sasna Crer - Dzayn Lerneric
  • Gayane Serobyan - Karot (New Album 2011)
  • Karen Boksian - Live With His Band (2010)
  • Silva Hakobyan - Silo-i CD (New Album 2010)

  • Комментарии
Фото Армения
Событие дня
Новые статьи
09 июль Как приготовить Женгялов хац (видео рецепт)

28 май Армянская государственность: от Армении до Арцаха

03 январь Закавказье в 2017-ом году: основные итоги и уроки

31 декабрь Традиции армян на Новый год: забытые обряды и сохранившиеся обычаи

Интервью
Теги
100-летие Геноцида армян Kessab SaveKessab Армения Армения фото армянская музыка армянские mp3 армянские песни Арцах Бако Саакян Боруссия геноцид Геноцид армян Генрих Мхитарян ЕАЭС Евровидение Ереван Западная Армения Карабах картинки Армения Москва Нагорный Карабах НКР новости Армении Президент Армении Россия сборная Армении Серж Саргсян Сирия скачать армянскую музыку скачать бесплатно армянскую музыку Спартак Степанакерт Таможенный союз фото Армения фото Арцах фотографии Армении Франция Шарль Азнавур Юра Мовсисян